Ամերիկյան Apple ընկերությունը ավտոմեքենայի համար խելացի ապակիներ արտադրելու արտոնագիր է ստացել, հաղորդում է Naked-Science-ը:

Նման համակարգերը կպարունակեն ապակե պանելների միջեւ մի քանի շերտեր: Փոփոխելով շերտերի հատկությունները՝ ապակիները կարող են կարգավորել սրահի ներսում լուսավորությունն ու ջերմաստիճանը:

Օրինակ, վարորդը կարող է մգացնել ապակիները կողմնակի անցորդների համար:

Հետաքրքիր է, որ Apple-ը պաշտոնապես չի հաստատել այդ փաստը, որ զբաղվում է նման արտադրությամբ: