Հայաստանում սպանությունների մեծ մասը կենցաղային սպանություններ են: Այս մասին հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը` ներկայացնելով իր ղեկավարած գերատեսչության գործունեությունն ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստին:

2019 թվականին Հայաստանում գրանցվել է 47 սպանություն, ինչը 12-ով ավել է, քան վերջին 30 տարվա ընթացքում ռեկորդային ցածր մակարդակը 2018 թվականին: Դավթյանի խոսքով` 1980-ականներից վարվող վիճակագրություն կա: Այն վկայում է հետեւյալ պատկերի մասին. մինչեւ 90-ական թվականները թվերը երկնիշ են, 90-ականներին կտրուկ աճ է գրանցվում` թվերը դառնում են եռանիշ: 2000 թվականից թվերը կրկին երկնիշ են: «Պատճառների վերլուծությունը ցույց է տալիս, որ մեծ մասը կենցաղային բնույթ է կրում: Կան նաեւ վենդետաներ: Դրանք հայտնի են հանրությանը»,- ասաց գլխավոր դատախազը: