Սահմանափակումների շնորհիվ Հայաստանում առողջապահական համակարգի կոլապս տեղի չունեցավ: Այս մասին այսօր՝ մայիսի 3-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ բացօթյա տարածքում անցկացված խորհրդակցության ժամանակ նշեց փոխվարչապետ, ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը:
«Հիմա ակտիվ դեպքերի առնվազն մի քանի հազար կարող ենք սպասարկել: Բանն այն է, որ իրականում նույնիսկ բարձր ջերմաստիճանի դեպքում վարակը շարունակում է տարածվել, նման փորձ ունենք տարբեր արաբական երկրներ, որտեղ բարձր ջերմություն կա»,-ասաց նա:
Փաշինյանն իր հերթին նշեց, որ սահմանված կանոնները խախտողներին տուգանելու իմաստ նա չէ, որ մարդիկ վարակվեն, իրենք էլ գնան տուգանեն, իմաստը վարակի տարածումը կանխարգելելն է:
«Անցնում ենք ապակենտրոն պայքարի, որի նրբությունն այն է, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի համաճարակի ընթացքում իր վրա է վերցնում իր բաժին պատասխանատվությունը՝ չվարակվել եւ չվարակել»:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ նկատեց, որ ապակենտրոն պայքար որդեգրում են բոլոր երկրները:











