Պաշտպանական դիմակների զանգվածային օգտագործումը կասկածի տակ է դնում այնպիսի հնարավորության հարմարավետությունը, որը տարածված է Apple-ի iPhone սմարթֆոնների սեփականատերերի շրջանում, որպես դեմքի ճանաչում: CNN-ի փոխանցմամբ, Apple- ի ինժեներները որոշել են շտկել խնդիրը եւ որոշ ճշգրտումներ կատարել այն ալգորիթմների մեջ, որոնց վրա հիմնված է Face ID տեխնոլոգիան, հայտնում է Planet-Today-ը:

Face ID տեխնոլոգիան եկել է փոխարինելու Touch ID-ին (մատնահետքերի ճանաչում): Ճանաչելով iPhone- ի սեփականատիրոջը դեմքով, համակարգը ստանում է հաստատում iTunes-ում եւ այլ ծառայություններում գնումներ կատարելիս, ինչպես նաեւ թույլ է տալիս արգելափակումից հանել սարքը: Բայց եթե օգտատիրոջ դեմքին լինի բժշկական դիմակ, որը համահունչ է կորոնավիրուսային համավարակին, ապա Face ID-ը չի գործի։

Apple-ը որոշել է շտկել սա եւ հայտարարել է iOS բջջային օպերացիոն համակարգի նոր տարբերակի թողարկման մասին, որում կհայտնվի Face ID-ի նորացված տարբերակը, որը կարող է ճիշտ ճանաչել դիմակավորված մարդկանց: IPhone սմարթֆոնները եւ iPad պլանշետները կկարողանան հայտնաբերել դիմակի առկայությունը օգտատիրոջ դեմքին, ով այդ պարագայում ստիպված կլինի հեռախոսը գաղտնաբառով արգելափակումից հանել։ Թե երբ կհայտնվի iOS-ի նոր տարբերակը, չի նշվում, բայց ենթադրվում է, որ առաջիկա շաբաթներին: