Հայաստանում 2011 թ. առաջին եռամսյակում գրանցվել է ամուսնության 4604 դեպք՝ 3,9 տոկոսով ավելի, քան 2010 թ. նույն ժամանակահատվածում։ Այդ մասին այսօր՝ ապրիլի 30-ին լրագրողներին հայտնեց Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը։
Ամուսնություններին զուգահեռ աճել է նաեւ ամուսնալուծվողների թիվը՝ 9,4 տոկոսով։ 2011 թ. արդեն գրանցվել է 966 ամուսնալուծություն։ Կ. Կույումջյանի տեղեկացմամբ՝ ամուսնալուծություների մեջ ամենաբարձր տեսակարար կշիռ ունեն 20 տարուց ավելի համատեղ ամուսնական կյանքով ապրածները՝ մոտ 28 տոկոս։ Նրանց հաջորդում է 1-4 տարի համատեղ ամուսնական կյանք ունեցողների խումբը։





























