Apple-ը թողարկել է Apple Music երաժշտական ստրիմինգային սերվիսի վեբ տարբերակը: Այս մասին հաղորդվում է մամուլի հաղորդագրության մեջ, փոխանցում է ՌԳ-ն:
Օգտատերերն այժմ կարող են բաժանորդագրվել հենց ծառայության վեբ տարբերակում: Արդեն գործող բաժանորդներն իրենց էջ կարող են մուտք գործել ցանկացած սարքից:
Օգտատերերին հասանելի են Apple Music-ի բոլոր ստանդարտ հնարավորությունները` երգերի որոնում եւ նվագարկում կատալոգից, երգերի որոնում եւ նվագարկում օգտատիրոջ մեդիադարանից, վիդեոկոնտենտ եւ այլն:
Apple-ի տվյալներով` այսօրվա դրությամբ Apple Music-ի կատալոգում ավելի քան 60 միլիոն թրեք կա եւ այն առկա է աշխարհի 167 երկրում:





























