2011թ. հունվար-մարտին ՀՀ սպառողական շուկայում արձանագրված 5.2 տոկոս ընդհանուր գնաճին ապրիլին հաջորդել է 0.2 տոկոս գնանկում: Այդ մասին տեղեկացնում է Ազգային վիճակագրական ծառայությունը։
Գնաճը 2010 թ. ապրիլի նկատմամբ կազմում է 8,9 տոկոս՝ 2011 թ. առաջին անգամ 12ամսյա գնաճն արտահայտվում է միանիշ թվով։
2010 թ. դեկտեմբերի նկատմամբ գնաճը 5 տոկոս է։
Հիշեցնենք, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը օրերս հայտարարել են, որ այսուհետ կարձանագրվի գնաճի տեմպերի նվազում, ու եթե միջազգային շուկաներում արտառոց զարգացումներ տեղի չունենան՝ գնաճը տարեվերջում կգտնվի 6 տոկոսի շրջանում։





























