Microsoft-ը բացահայտել է նոութբուքների համար Windows 10X թողարկելու ծրագրերը: Այս մասին հայտարարել է Microsoft-ում սարքերի եւ Windows ուղղության ղեկավար Պանոս Պանայը:

Նա պարզաբանել է դա նրանով, որ «աշխարհը փոխվել է», եւ այնպիսին չէ, ինչպես անցած տարի:

Windows 10X-ը սովորական Windows-ից տարբերվում է ավելի մինիմալիստականությամբ, պարզունակությամբ եւ ժամանակակից ինտերֆեյսով: 

Պանայի հրապարակումից պարզ է դառնում, որ սոցիալական հեռավորության պայմաններում սարք թեստավորելն ու մշակելը չափազանց բարդ է:  Microsoft-ում հույս են հայտնել, որ նոր սարքերի համար պահանջարկի նվազեցում չի լինի: