Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը 1 միլիոն դրամ է փոխանցել Հայաստանի գրողների միության կազմակերպած «Ես գրքի բարեկամն եմ» երրորդ գրական հեռուստամարաթոնին:

Նշենք, որ ապրիլի 21-ին կառավարության նիստում վարչապետն ընդգծել էր միջոցառման կարեւորությունը եւ կոչ էր արել ակտիվորեն մասնակցել մարաթոնին։

2012թ. նշվելու է հայ գրատպության 500-ամյակը, հոբելյան, որի կազմակերպման հանձնաժողովը ղեկավարում է Հայաստանի նախագահը, UNESCO-ի որոշմամբ, Երեւանը հռչակվել է 2012թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք:

Մարաթոնի արդյունքները կամփոփվեն երեքշաբթի՝ մայիսի 3-ին, ժամը 12-ին, մամուլի ասուլիսում, որը տեղի կունենա Հայաստանի գրողների միության կլոր սրահում: