Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունը հերքել է մամուլում շրջանառվող տեղեկությունները, թե ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը որպես միջնորդ է հանդես գալիս իշխանություն-Հայ ազգային կոնգրես շփումներում:

«Դեսպան Յովանովիչը պարբերաբար խոսում է իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչների հետ: Իշխանությունների եւ ՀԱԿ-ի միջեւ նա միջնորդական դեր չի ստանձնել»,- NEWS.am-ին փոխանցեցին ԱՄՆ դեսպանատնից:

Նշենք, որ մամուլում շշուկներ էին տարածվել, իբր երկու ամիս շփումներ են ընթանում, եւ բանակցություններին իշխանությունը ներկայացնում է Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ով Տեր-Պետրոսյանի իշխանության շրջանում զբաղեցնում էր երկրի փոխնախագահի պաշտոնը, իսկ ընդդիմությունը` Լեւոն Զուրաբյանը: Նշվում էր, թե բանակցությունները սկսվել են ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի պահանջով եւ այժմ էլ ընթանում են նրա միջնորդությամբ: