Canalys վերլուծական ընկերությունը հրապարակել է 2020 թվականի առաջին եռամսյակում աշխարհի ամենավաճառվող սմարթֆոնների ցուցակը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Առաջին տեղումiPhone 11 սմարթֆոնն է, այս մոդելի վաճառքը գերազանցել է 18 միլիոն օրինակը: Երկրորդ տեղում է Redmi Note 8/8T-ը (ավելի քան ութ միլիոն օրինակ), իսկ երրորդը` Samsung Galaxy A51 (ավելի քան վեց միլիոն օրինակ):

Լավագույն հնգյակում են նաեւ Samsung Galaxy A10s-ը եւ Redmi Note 8 Pro-ն: