Apple ընկերությունը հաջորդ շաբաթ կբացի իր խանութներից մի քանիսն ԱՄՆ-ում, հայտնում է CNBC-ն:

Մարտից ընկերության` Չինաստանի սահմաններից դուրս խանութների մեծ մասը փակվել էր COVID-19 համավարակի պատճառով:

Մի քանի շաբաթ առաջ բացվել էին ընկերությունը վաճառքի կետեր Հարավային Կորեայում, Ավստրալիայում եւ Գերմանիայում:

Apple-ի խանութների բացումը նշանակում է, որ ընկերության օպերացիաները նորմալ հունի են վերադառնում «շրջակա միջավայրի ամենագլոբալ մարտահրավերի» ժամանակ»,- ասել է Թիմ Կուկը:

Ընկերության հայտարարության համաձայն` հաջորդ շաբաթ Apple-ի խանութները կբացվեն Այդահո, Հարավային Կարոլինա եւ Ալյասկա նահանգներում:

Apple-ն աշխարհում 510 խանութ ունի, որից 271-ը գտնվում են Միացյալ Նահանգներում: