Մենք ամեն օր կապ ենք պահպանում ԼՂՀ օմբուդսմենի գրասենյակի հետ: Այս մասին այսօր՝ մայիսի 11-ին, ԱԺ նիստում Հայաստանի օմբուդսմենի գերծունեության վերաբերյալ զեկույցի քննարկման ժամանակ ասաց հանրապետության գլխավոր իրավապաշտպան Արման Թաթոյանը:

Նրա խոսքով՝ կապ է պահպանվում ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր ձեւով, հեռախոսային բանակցությունների եւ անձնական հանդիպումների ճանապարհով: «Կարող եմ ասել, որ ԼՂՀ օմբուդսմենի գրասենյակն այսօր ունի ինստիտուցիոնալ զարգացման բարձր մակարդակ»,-նշեց Թաթոյանը:

Նա նշեց, որ ինքը մշտապես կողմ է եղել, որպեսզի Ղարաբաղը ներկայացվի միջազգային մակարդակով, հատկապես այն դեպքերում, երբ քննարկվող հարցը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը: