Հայաստանի օմբուդսմեն Արման Թաթոյանը մայիսի 11-ին ԱԺ նիստում Հայաստանի իր գերծունեության վերաբերյալ զեկույցի քննարկման ժամանակ պատրաստակամություն հայտնեց հանդիպել Ադրբեջանի մարդու իրավունքների հարցերով նոր լիազորված անձի հետ:

Թաթոյանի խոսքով՝ Ադրբեջանի մարդու իրավունքների հարցերով նախկին լիազորված անձի ժամանակ ինքը մշտապես հանդիպելու պատրաստակամություն է հայտնել՝ եղած հարցերը քննարկելու համար: «Բայց ես միշտ հայտարարել եմ, որ եթե կան Ղարաբաղի հետ կապված ինչ-ինչ հարցեր, ապա այդ քննարկումներին պետք է մասնակցի նաեւ ԼՂՀ օմբուդսմենը»,- հավելեց Թաթոյանը:

Արման Թաթոյանը միաժամանակ նկատեց, որ անհրաժեշտ է հասկանալ այդ հանդիպումների նպատակը, քանի որ դրանք չպետք է ձեւական լինեն: