Իրանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 109 286-ի, մահացել է 6685 մարդ, ապաքինվել է 87 422-ը: Այս մասին հայտարարել է Իրանի առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի դեպարտամենտի ղեկավար Քիյանուշ Ջահանպուրը, հաղորդում է IRNA-ն:

Նրա խոսքով՝ վերջին մեկ օրում գրանցվել է վարակման նոր 1683 դեպք:

Նա նշել է, որ վերջին մեկ օրում մահացել է 45 մարդ:

Ջահանպուրը հայտնել է նաեւ, որ 2703 պացիենտի վիճակը մնում է ծանր: