Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է մայիսի 12-ին երկրում ոչ աշխատանքային օրերի միասնական ժամանակահատվածի ավարտի մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նրա խոսքով՝ ընդունված միջոցառումները թույլ են տալիս անցնել սահմանափակումների փուլային մեղմացմանը: Վերջնական որոշումը վերապահվում է տարածաշրջաններին: Պուտինը կոչ է արել սահմանափակումները չհանել պատճենելով: Նա պարզաբանել է, որ կորոնավիրուսի համաճարակից դուրս գալն արագ չի լինի, անհրաժեշտ է պահպանել բոլոր սանիտարական պահանջները: Նախկինի նման բոլոր զանգվածային միջոցառումներն արգելված են:
Ինքնամեկուսացման ռեժիմը կպահպանվի 65 տարեկանից մեծ եւ քրոնիկական հիվանդություններով մարդկանց համար:





























