Մեծ Բրիտանիան չի սատարի Արեւմտյան ափի որոշ հատվածների անեքսիան Իսրայելի կողմից, քանի որ դա կդժվարացնի երկու պետությունների սկզբունքի հիման վրա համաձայնագրի ձեռքբերումը։ Այս մասին հայտարարել է ԱԳ փոխնախարար Ջեյմս Քլեւերլին, հայտնում է Reuters-ը։
«Մեր վաղեմի դիրքորոշումն այն է, որ մենք չենք աջակցում Արեւմտյան ափի հատվածների անեքսիան, դա կարող է բարդացնել երկու պետությունների հիման վրա հստակ որոշումը»,- նշել է նա։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ Իսրայելը ինքը պետք է լուծի Արեւմտյան ափի հատվածների անեքսիայի հարցը։





























