Apple, Xiaomi եւ Samsung սմարթֆոնները ամենավաճառված են համարվել 2020 թվականի առաջին եռամսյակում: Նման եզրակացության են եկել Catalys-ի վերլուծաբանները, հաղորդում է Lenta-ն:
Շուկայում ամենահայտնի դեվայս է ճանաչվել iPhone 11-ը: Երկրորդ եւ երրորդ տեղերում են՝ Xiaomi Redmi Note 8 / Note 8T եւ Samsung Galaxy A51:
Վերլուծաբանները նշել են Apple-ի հաջողությունը՝ ընդգծելով, որ iPhone 11-ի առաջատարությունը բացատրվում է ագրեսիվ մասշտաբային գովազդային արշավով:
Ընդ որում, Canalys-ը հայտնել է մայիսի սկզբին 13 տոկոսով սմարթֆոնների համաշխարհային մատակարարումների անկման մասին:




























