Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման նպատակով ճանապարհային ոստիկանության  ճանապարհապարեկային ծառայության բաժնի, ուղեկցող հատուկ վաշտի եւ 1-ին սպայական գումարտակի ծառայողները մայիսի 11-ի երեկոյան հերթական ուժեղացված ծառայությունն իրականացրին մայրաքաղաքում։

Արդյունքում տարբեր խախտումների, այդ թվում՝ ճանապարհային երթեւեկության այլ մասնակիցների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորած 20 վարորդի մեքենաներ տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք։ Պահպանվող հատուկ տարածք տեղափոխված մեքենաներից մեկի վարորդը ոչ սթափ վիճակում էր։ Բացի այդ, հայտնաբերվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 6, ժամկետանց համարանիշերով ՝ 1, թաղանթապատված դիմապակիով՝ 2, խլացուցիչը բարձր ձայնով երթեւեկելու համար վերասարքավորված՝ 1 տրանսպորտային միջոց։ Օրինախախտ բոլոր վարորդների նկատմամաբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ Երթեւեկության անվտանգությամբ մտահոգ՝ ճանապարհային ոստիկանության ուժեղացված ծառայությունները ամենօրյա են։