Աշխարհում ամենահզոր սմարթֆոն է անվանվել Xiaomi Mi 10 Pro-ն,   հաղորդում է Lenta-ն: Այս մասին ասվում է AnTuTu կայքում: Այն հավաքել է 593 000 բալ:

Երկրորդ տեղում է OnePlus 8 Pro-ն, որը հավաքել է 582 000 բալ:

Երրորդ հորիզոնականում է Xiaomi-ի մեկ այլ հեռախոս՝ Mi 10-ը, որը ստացել է 580 000 բալ: Թոփ 10-յակում են՝ Samsung-ը եւ Asus-ը:

Վարկանիշային սանդղակի հեղինակները նշում են, որ Xiaomi Mi 10 Pro-ն ունի Snapdragon 865 չիպ, 8 գիգաբայթ օպերատիվ LPDDR5 հիշողություն եւ 256 գիգաբայթ ներդրված UFS3.0 հիշողություն: Հետեւի պանելի վրա գտնվում է 100 մեգապիքսել հիմնական սենսորով տեսախցիկը, գաջետն ունի մարտկոց 4500 միլիամպեր/ժ ծավալով՞

Xiaomi Mi 10 սմարթֆոնները ներկայացվել էին փետրվարի կեսին: