Հայ եւ վրաց քույր-եկեղեցիների հարաբերություններին առնչվող հրատապ հարցեր են քննարկվել վրաց պատրիարք Իլիա 2-րդի եւ Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանի այսօր` մայիսի 2-ին կայացած հանդիպման ժամանակ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել է մասնավորապես Վրաստանում ներկայացված ավանդական դավանանքների եկեղեցիներին իրավաբանական կարգավիճակ տրամադրելու խնդիրը:

Զրույցի ժամանակ շեշտվել է հայ եւ վրաց ժողովուրդների միջեւ պատմականորեն ձեւավորված բարիդրացիական կապերի հետագա զարգացման անհրաժեշտությունը:

Հանդիպմանը մասնակցել են նաեւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ

Եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը եւ Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրթը: