Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) նախագահ Սմբատ Գոգյանն այսօր՝ մայիսի 14-ին, աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց Սմբատ Գոգյանը:
Նա չցանկացավ հայտնել, թե ինչն է պատճառ հանդիսացել ազատման դիմում գրելու. «Առաջիկայում կմանրամասնեմ»։
Նշենք, որ Սմբատ Գոգյանը Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ էր նշանակվել 2018 թվականին։




























