Facebook-ում գործարկվել է Messenger Rooms խմբային վիդեոկապի ծառայությունը, սոցիալական ցանցի իր էջին հայտնել է ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը: Այն դեռ հասանելի է բացառապես Կանադայում եւ ԱՄՆ-ում, բայց մեկ շաբաթ անց կաշխատի նաեւ ամբողջ աշխարհում, փոխանցում է ՌԳ-ն:

«Դուք կարող եք առանձին սենյակ ստեղծել եւ հղումով հրավիրել մի քանի ընկերոջ կամ սենյակ ստեղծել ձեր խմբերից մեկի համար, ինչպես նաեւ՝ այն միջոցառման, որը նախատեսում եք,- գրել է Ցուկերբերգը:- Բացի այդ, դուք կարող եք հատուկ սենյակ ստեղծել ձեր բոլոր ընկերների համար եւ տեսնել, թե ով կմտնի «Բարեւ» ասելու:

Վիդեոկոնֆերանսների ծառայությունները չափազանց պահանջված են դարձել կորոնավիրուսի համավարակի պատճառով: Սոցցանցում նշում են, որ նման «սենյակներ» հնարավոր կլինի ստեղծել ինչպես Messenger-ում, այնպես էլ սոցցանցի սովորական հավելվածում: