Սերբիան զինվորականների է ուղարկել Խորվաթիայի հետ սահմանամերձ քաղաք, որպեսզի զսպի միգրանտների հոսքը: Հարյուրավոր միգրանտներ հույս ունեն ներթափանցել ԵՄ:

Երկրի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրամայել է զորքեր ուղարկել Սիդ քաղաք, որտեղ բնակվում է մոտ 1500 մարդ, հիմնականում Սիրիայից, Աֆղանստանից եւ Պակիստանից: