Գլենդելի բնակչուհին, ում ուրբաթ օրը սպանել եւ նետել էին Լա Կրեսենտեի Ֆութհիլլ (210) մայրուղու վրա, կապ է ունեցել իր վրա հարձակվող տղամարդու հետ: Այդ մասին գրում է Glendale News-Press-ը:

«Կան ինչ-որ ընտանեկան հարաբերություններ»,- ասել է լեյտենանտ Մայք Ռոսսոնը` հավելելով, որ քննիչները փորձում են պարզել, արդյոք նրանք զարմիկներ են, կամ ամուսիններ:

33-ամյա Ադրինե Արզումանյանի ենթադրյալ մարդասպանը սպանությունից հետո ուղղվել էր Գլենդելի ուղղությամբ, սակայն կանգ էր առել Մաունթին-սթրիթի մոտ: Ակնհայտ է, ո նա ինքն իրեն հրազենային վնասվածք էր հասցրել եւ տեղափոխվել է Փասադենայի Huntington Memorial Hospital:

Իրավապահները կարծում են, որ նա կբուժվի: «Նա լուրջ վնասվածքներ է ստացել, որոնք, սակայն, վտանգավոր չեն կյանքի համար»,- ասել է Ռոսսոնը: Ենթադրյալ մարդասպանը դեռ պաշտոնապես չի ձերբակալվել: