Մանկապարտեզներում նոր ընդունելությունները դադարեցված են անորոշ ժամանակով: Այս մասին այսօր՝ մայիսի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Երեւանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը:

«Երբ կունենանք համապատասխան որոշում՝ վերսկսելու մանկապարտեզների նոր ընդունելությունը, կտեղեկացնենք  հասարակությանը»,-ասաց նա: