Hraparak.am-ի  հավաստի տեղեկություններով՝ ՊԵԿ-ում այս պահին խուճապ է։

Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ զանգահարել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին և հրահանգել շտապ կարգով քրեական գործ հարուցել Հայաստանից տնտեսական ապրանքների անվան տակ Վորոնեժ  մաքսանենգ ծխախոտ արտահանելու գործով և մաքսայինի այդ օրվա հերթապահներին աշխատանքից ազատել, որպեսզի իր և իր ընտանիքի  անդամների անունները կարողանա մաքրել այս պատմությունից։

«ՊԵԿ մեր աղբյուրի փոխանցմամբ՝  կառույցում այս պահին խուճապային վիճակ է, քանի որ փորձում են քավության նոխազ դարձնել անմեղ մաքսավորների: Սակայն կա վտանգ, որ նրանց ազատելու կամ քրեական գործ հարուցելու դեպքում, շարքային աշխատողները կտան անուններ՝ նշելով, օրինակ, որ կատարել են ՊԵԿ փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյանի հանձնարարությունը»։