Մեր ամենամեծ պրոբլեմն այն է, որ համայնքներում, նաեւ Երեւանում թաղումները կազմակերպվում են այնպես, կարծես ոչինչ չի եղել: Այս մասին այսօր՝ մայիսի 19-ին, Facebook-ի իր էջի ուղիղ եթերի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով իր եթերը վերնագրել է «Ապակենտրոն պայքար կորոնավիրուսի դեմ. եւ այդ մեկ մարդը դու՜ ես, եւ այդ մեկ մարդը ես եմ»:

«Մենք արդեն դեպքեր ունենք, որ թաղումները դառնում են համատարած բռնկումների պատճառ:  Իրար քիթ մտած չխոսել, այո, թաղում չգնալ, եթե շատ հարազատ մարդու մասին չէ խոսքը: Մի գնացեք թաղում, դրանից աշխարհը չի փլվի: Եթե գնում եք թաղում եւս 10 մարդու մահվան ուղեգիր եք տալիս դրանով, գնալու էությունը ո՞րն է: Մեր հանգուցյալը դրանից ավելի գոհ ու շնորհակալ է մնո՞ւմ: Իհարկե ոչ»,-ասաց նա: