Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը աշխատանքից ազատել է մշակույթի նախարար Աբուլֆազ Գարաեւին, հաղորդում է ԱզերԹաջը:

Մի քանի օր առաջ կոռուպցիայի համար ձերբակալվել էր Գարաեւի տեղակալն ու մշակույթի նախարարության վարչություններից մեկի պետը:

Գարաեւը նախարարական պաշտոններ է զբաղեցրել 26 տարի: