Մայիսի 21-ին Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արթուր Հարությունյանն ազատվել է Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարի պաշտոնից։ Այս մասին տեղեկանում ենք նախագահի պաշտոնական կայքից։

Արթուր Հարությունյանն ազատվել է Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարի պաշտոնից Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր ընտրվելու կապակցությամբ։