Արձանագրությունը փոփոխություններ է նախատեսում: Ղրղզստանը, 2015-ին միանալով ԵԱՏՄ-ին, որոշակի պարտավորություններ է ստանձնել, այդ թվում՝ միանալով ԵԱՏՄ գործող մաքսատուրքերին: Այս մասին Ազգային ժողովի նիստին արձանագրության վավերացման քննարկման ընթացքում, ըստ որի՝  Ղրղզստանին եւս մեկ տարով մաքսային արտոնություններ կտրամադրվեն ԵԱՏՄ-ի շրջանակներում, հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը:

Սակայն, նրա խոսքով, հաշվի առնելով, որ միանալը որոշակի ապրանքների գնի բարձրացման կհանգեցներ, Ղրղզստանին 5 տարի ժամկետով մաքսային դրույքաչափերի արտոնության իրավունք տրամադրվեց:

«Խոսքը 221 տեսակի ապրանքների մասին»,- պարզաբանեց Սիմոնյանը:

Այսպիսով, Ղրղզստանը հնարավորություն է ստանում եւս մեկ տարի արտոնյալ մաքսատուրքեր ունենալ որոշ տեսակի ապրանքների համար: