Ատոմային անվտանգության հարցերն են արծարծվել Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեի Հայաստան կատարած այցի ընթացքում:
Սերժ Սարգսյանի հետ համատեղ ասուլիսում Գրիբաուսկայտեն հայտարարել է, թե ճապոնական Ֆուկուսիմա ատոմակայանի վթարից հետո ատոմային անվտանգության հարցերն ավելի արդիական են դարձել:
«Այդ համատեքստում մենք քննարկել ենք Եվրամիության գործընկեր երկրներին ատոմակայանների մասին տեղեկատվության ազատ տրամադրման հարցը: Դա կօգնի վստահության մթնոլորտի ստեղծմանը: Հայաստանի նախագահի հետ հանդիպմանը ես հասկացա, որ նա պատրաստ է նման տեղեկատվության փոխանակմանը»,- նկատել է Գրիբաուսկայտեն:





























