Այս տարվա առաջին եռամսյակում iPhone 11-ը դարձել է աշխարհում ամենահայտնի սմարթֆոնը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Omdia-ին:
Այս տարվա առաջին 3 ամսիների ընթացքում Apple-ը մատակարարել է 19,5 մլն միավոր iPhone 11, ինչը 6 միլիոնով շատ է անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
« Apple-ին հաջողվել է գտնել բալանսը գնի եւ ֆունկցիոնալության միջեւ, ինչը մեծացրել է պահանջարկը»,-գրում է Omdia-ն:
Հայտնիության առումով երկրորդ տեղում է Samsung Galaxy A51-ը (6,8 մլն գաջետներ), եռյակը եզրափակում է Redmi Note 8-ը:
Զեկույցի հեղինակները հատուկ ուշադրություն են դարձրել նաեւ Samsung Galaxy S20+-ին 5G աջակցությամբ: Այս մոդելը ձեռք է բերել 3,5 մլն գնորդ:





























