Twitter-ում լուսանկար է հայտնվել, որը կարող է «սպանել» Samsung-ի սմարթֆոնները: Ice Universe նիկով օգտատերը լուսանկար է տեղադրել, որը կարող է կոտրել Samsung-ի սմարթֆոնները:

Նա զգուշացրել է այդ սմարթֆոնների օգտատերերին, որպեսզի նրանք երբեք չներբեռնեն այդ լուսանկարն ու չտեղադրեն էկրանին:

Լուսանկարում պատկերված են անտառ, լիճ եւ լեռներ մայրամուտի ֆոնին:

Օգտատերերը հաստատել են, որ լուսանկարը ներբեռնելուց հետո սմարթֆոնները սկսել են չմիանալ:

Ավելի ուշ հրապարակման հեղինակը նշել է, որ որ Samsung ընկերույունն արձագանքել  է եւ այժմ լուծում է խնդիրը, հաղորդում է Gazeta-ն: