2011թ. առաջին եռամսյակում առավելագույն տարեկան գնաճն արձանագրվել է Ղրղըզստանում` 20,3 տոկոս նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Այդ ամսին հայտնումէ  ԱՊՀ միջպետական վիճկոմիտեն:

Հայաստանում գնաճը կազմել է 11,1 տոկոս, Բելառուսում` 12,5 տոկոս, Տաջիկստանում` 12,1 տոկոս: Ռուսաստանում գնաճը եղել է 9,5, Ադրբեջանում` 9,1 տոկոս:

ԱՊՀում միջինը գներն աճել են 7 տոկոսով:

Առավելագույն արդյունաբերական արտադրության աճ նույն ժամանակահատվածում գրանցվել է Բելառուսում` 11,8 տոկոս, Հայաստանում` 4,8 տոկոս, Ադրբեջանում` 0,3 տոկոս: