Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտման համար ամենաշատ տուգանքները 2010թ. ընթացքում վճարել է Թուրքիան: Իր զեկույցում նման տվյալներ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, որը քննարկում է քաղաքացիների անհատական բողոքներն ու փոխհատուցումներ նշանակում:
Մարդու իրավունքների խախտումները Թուրքիային 25 մլն եվրո են արժեցել, հիմնականում քրդերի բողոքներով: Երկրորդ տեղում են Ռումինիան եւ Ռուսաստանը, որոնք վճարել են 7-ական միլիոն եվրո: Չորրորդ եւ հինգերորդ տեղում Իտալիան եւ Պորտուգալիան են:





























