Եթե զինված ուժերի գլխավոր շտաբի պետը չի պահպանում հակահամաճարակային կանոնները, դա ինձ չի հետաքրքրում: Այս մասին, այսօր՝ հունիսի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը՝ անդրադառնալով մամուլի հրապարակումներին, ըստ որի ԶՈՒԳՇ պետ Արտակ Դավթյանը նախօրեին իր առաձնատանը երոդւո հարսանիքն է կազմակերպել, որին մասնակցել են մի քանի տասնյակ մարդիկ:
«Ես ուզում եմ, որ մեր քաղաքացիներն ավելի լուրջ, ավելի գիտակից լինեն, քան կառավարությունն է: Քանի որ հիվանդությունն ասիմպտոմ է, որեւէ մեկը չգիտի մյուսի, անգամ իր վարակված լինել-չլինելու մասին: Դիմակ կրելու մասին պարետատան հայտարարությունները հնչել են շատ ուշացած»,-ասաց Թանդիլյանը:











