Գարնան վերջին թողարկվել է Nubia-ի թոփային սմարթֆոնի թափանցիկ տարբերակը` Red Magic 5G Deuterium Transparent Edition սարքը: Յուրօրինակ դիզայնով սարքը թողարկվել է սահմանափակ քանակով, այդ պատճառով այն արագ վաճառել են: Այժմ ինտերնետում հայտնվել է տեսանյութ, որը ցույց է տալիս, թե ինչպիսին է թափանցիկ սմարթֆոնը աշխատանքում, հայտնում է Planet-Today-ը:
Nubia Red Magic 5G Deuterium Transparent Edition սմարթֆոնի թափանցիկ հետին կափարիչը թույլ է տալիս տեսնել օդափոխիչը, որի առկայությունը նախատեսված է սարքի մեջ: Այո, ձեզ չի թվում, այս սմարթֆոնն ունի փոքրիկ օդափոխիչ, որը րոպեում մոտ 15 000 պտույտ է կատարում: Բնականաբար, նման օդափոխիչի աշխատանքի ժամանակ աղմուկ է առաջանում:
Ինչի համար է սմարթֆոնի մեջ օդափոխիչը։ Նախ՝ որպեսզի օգտատերը կարողանա այն տեսնել թափանցիկ կորպուսի միջով, երկրորդ՝ այն սառեցնում է Snapdragon 865-ի միաբյուրեղ համակարգը, որը կարող է շատ տաքանալ «ծանր» խաղերի ժամանակ: Արտադրողական SoC-ն, ի դեպ, աշխատում է արագ LPDDR-ի հետ համատեղ:
Լավ նորություն նրանց համար, ովքեր չեն հասցրել գնել սարքը առաջին խմբաքանակից, Nubia-ն կթողարկի երկրորդը: Նոր տարբերակում թափանցիկ սմարթֆոնը կստանա 16 ԳԲ հիշողություն եւ 256 ԳԲ կուտակիչ: Սարքի վաճառքը կսկսվի հունիսի 14-ին: Յուրատեսակ դիզայնի եւ բզզացող օդափոխիչի համար ստիպված կլինեք վճարել 735 դոլար:





























