WhatsApp-ի մշակողները նոր ֆունկցիա են թեստավորում, որը թույլ կտա արագ գտնել հաղորդագրությունները ըստ ամսաթվի, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով WABetaInfo-ին:
Նշվում է, որ մեսենջերում արդեն կա հաղորդագրությունների որոնման ֆունկցիա, սակայն օգտատերերի համար դժվար է գտնել գրառում, որն ուղարկվել է որոշակի օրը:
Ֆունկցիան գտնվում է ալֆա թեստավորման փուլում:





























