Ավստրիայի ԱԳՆ-ը հայտարարել է Միջազգային քրեական դատարանի վճռական աջակցության մասին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագրի ֆոնին, որով պատժամիջոցներ են սահմանվում ՄՔԴ աշխատակիցների դանդեպ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ավստրիան վճռականորեն աջակցում է Միջազգային քրեական դատարանին եւ միջազգային հարաբերություններում իրավունքի գերակայությանը: ՄՔԴ-ը պետք է իր հետաքննությունները անցկացնի՝ անկախ եւ անկողմնակալ, առանց արտաքին ճնշման կամ միջամտության»,- ասվում է Ավստրիայի ԱԳՆ ղեկավարի Twitter-յան գրառման մեջ։
Ավելի վաղ Սպիտակ տունը հայտնել էր, թե նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրամանագիր, որը թույլատրում է պատժամիջոցներ կիրառել այն անձանց դեմ, որոնք կապ ունեն ԱՄՆ-ում ռազմական եւ այլ ծառայողների դեմ ՄՔԴ հետաքննությունների հետ՝ միջազգային այդ կառույցին մեղադրելով կողմնակալ հետաքննությունների եւ կոռուպցիայի մեջ:





























