Samsung սմարթֆոնների գները ռեկորդային աճ են գրանցել: Այդ մասին հայտնում է The Korea Herald-ը՝ վկայակոչելով Strategic Analytics-ի ուսումնասիրությունը:

2020 թվականի առաջին եռամսյակում ապրանքանիշի սմարթֆոնների (ASP) միջին արժեքն աճել է մինչեւ 292 դոլար: Վերլուծաբանների կարծիքով՝ սա վեց տարվա ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է: Strategic Analytics-ը նշում է, որ 2019 թվականին ASP-ն 247 դոլար արժեր, 2018-ին՝ 251 դոլար, 2017-ին՝ 243 դոլար: Samsung սմարթֆոնները ռեկորդային գին էին գրանցել 2014 թվականին, երբ սարքերի միջին գինը 297 դոլար էր, փոխանցում է «Լենտա»-ն:

Դատելով զեկույցից՝  ASP-ի աճը 2020 թվականի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 20.7 տոկոս է կազմել:

Փորձագետների կարծիքով՝ թանկացումը կապված է ֆլագմանային ծալվող սմարթֆոնների մեծ պահանջարկի հետ: ASP-ի աճի վրա ուղղակիորեն ազդել է թոփային Galaxy S20 սարքերի եւ ծալովի Galaxy Z Flip-ի թողարկումը: