Windows 10-ում Intel դրայվերների թարմացման ցիկլային սխալ են նկատել։ Օգտատերերի բողոքներին ուշադրություն է դարձրել Windows Latest-ը, հայտնում է Lenta-ն։

Microsoft-ի եւ Reddit-ի ֆորումներում հրապարակումների համաձայն, համակարգը փորձում է թարմացնել Intel գրաֆիկական պրոցեսորի ծրագրային ապահովումը՝ փոխելով այն հնի։ Օգտատերերը նկատել են, որ Windows-ում ինչ-որ բան «անսարք է», քանի որ օպերացիոն համակարգը պահանջում է դրայվերի 26.20.100.7325 համարով հնացած տարբերակը։

«Համակարգը գրում է, որ ծրագրային նոր ապահովումն արդեն տեղադրված է, սակայն փորձում է հետ գնալ դեպի դրայվերի հին տարբերակը»,- գրում է արտոնագրված Windows 10-ի սեփականատերերից մեկը: Օգտատերերի խոսքերով՝ սխալը հանգեցնում է գոյություն չունեցող դրայվերը տեղադրելու համակարգի անվերջ փորձերին:

Ընկերությունում արձագանքել են բողոքներին՝ խորհուրդ տալով օգտատերերին մաքրել թարմացումների կենտրոնի քեշը։ Դրա համար Microsoft-ը խորհուրդ է տվել Windows-ի համակարգային կատալոգում գտնել SoftwareDistribution բաժինը եւ այնտեղից ջնջել բոլոր թղթապանակները։ Մի շարք դեպքերում կարող է օգնել գրաֆիկական սարքերի դրայվերը ձեռքով հեռացնելը եւ համակարգի վերբեռնումը։

Ավելի վաղ Microsoft-ն ընդունել էր Windows տպիչներին միացված ծրագրային ապահովման անհետացման հետ կապված սխալը։ Օգտատերերը հայտարարել են, որ USB-բնիկի միջոցով գրասենյակային սարքավորումների միացման եւ համակարգչի անջատման դեպքում հաջորդ միացնելիս համակարգը դադարում է արտացոլել կողմնակի դեւայսները։