ՀՀ ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր` հունիսի 16-ին, ԱԺ-ում ԲՀԿ խմբակցության ղեկավար  Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ ազատությունից զրկելու վերաբերյալ քննարկման ժամանակ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հարցրեց, որ եթե փետրվարին են խուզարկությունները եղել եւ ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ փաստաթղթեր հայտնաբերվել, ինչո՞ւ է այժմ նման միջնորդությամբ դատախազը գալիս ԱԺ:

«Այդ խուզարկությունները եղել են ամիսներ առաջ, եթե չեմ սխալվում փետրվարին, հիմա ինձ հետաքրքիր է` փետրվարին ինչի՞ չեկաք Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությամբ: Եթե փետրվարին գայիք, կարող է ես ձեզ ընդհանրապես հարց չտայի: Երկրորդ հարցը` 2017 թվականի ընտրությունների արդյուքներով «ԵԼՔ» կուսակցությունների դաշինքն ընդունեց հայտարարություն, որ չնայած նրան, որ զանգվածային ընտրակաշառքներ են բաժանվել Հայաստանում, սակայն ընտրական տեղզամասերում մեզ հաջողվել է  արձանագրել մեզ տրված քվեները: Սակայն մենք չուենենալով այդ զանգվածային ընտրակաշառքների ամսին ապացույցներ չդիմեցինք ՍԴ, բայց այլ ուժ դիմեց ՍԴ` որոշակի բազայով եւ այդ ժամանակ դուք նեղել եք գլխավոր դատախազ, հիմա որոշակի դիսկոմֆորտի հարց կա, հիմա էն ժամանա օրը ցերեկով մարդիկ հերթեր էին կանգնած, որ ընտրության մասնակցեին, էդ ամեն իմչը անցելա, հիմա դուք 3 տարի հետո եկել ասում եք` մի հատ   գրասնեյակում թղթեր ենք գտել, ոնց որ թե ընտրակաշառք է բաժանվել, ուզում ենք էդ մի հատ քննենք եւ երրորդ հարցը` կա ցուցմունք, որ Գագիկ Ծառուկյանը անձամբ փող է տվել, որ ընտրակաշառք բաժանեն: Ինչի եմ սա ասում, որովհետեւ մեղքի անհատականացման սկզբունքից ելնելով եթե հիմա մենք թույլ տանք` դուք կալանավորեք, քննեք, քննեք քննեք, վերջում պարզեք Պողոսը, Պետրոսը Մարտիրոսը փող են տվել, Ծառուկյանն էլ տեղյակ չէր, որ իրենք փող են բաժանել, դրա համար Ծառուկյանին թողնում ենք, դուք խորհրդարանին ի՞նչ եք ասելու: Իսկ խորհրդարանը պետք է որոշի` ֆրակցիայի ղեկավարի ենք թողնում կալանավորեն, կամ չի թողնում կալանավորեն, սա նենց հարց չի էլի շըփ-թըփ անելու»,-ասաց նա:

Գլխավոր դատախազ Դավթյանն ասաց, որ եթե փետրվարին գար այդ փաստաթղթով Արման Աբովյանի հարցադրումներին  չէր կարողանալու պատասխանել:

«Այո, այն ժամանակ պարոն Աբովյանը կբարձրաձայներ, իմ փաստարկները կլինեին շատ թույլ,  եւ դուք էլ էն ժամանակ կասեիք, որ սա ինչ-որև մեկի նկարած փաստաթուղթն է: ՍԱյս  ամիսների ընթացքում տեղի է ունեցել քննչական եւ շատ ծավալուն օպերատիվ- հետախուզական միջոցառումներ: Մինչեւ երեկ` միջնորդությունը մուտքաքգրելու պահը ձեռք էին բերվում առանցքային նշանակության ապացույցներ: Հաջորդը 2017 թվականի հայտարարոության մասով, պարոն Մարուքյան, դուք իրավաբան եք եւ այդ հարցի պատասխանը շատ լավ պետք է ունենայիք, ես կարող է եւս 3 նտարի հետո գամ եւ այդ հարցը հնչի, որովհետեւ իմ գալը ժամանակագրության հետ չի կապված, այլ կապված է ապացույցների հետ, հիմա էդ ապացույցը 3 տարի հետո թե  10 տարի հետո ձեռք կբերվի , էն ժամանակ էլ ես գալու եմ: Եւ վերջապես ուղիղ ցուցմունքին` հիմա կարդում եմ կոնկրետ թեկնածուի ցուցմունք, ասում է` Գագիկ ծառուկյանը 2017 թվականին իրեն հրավիրել է, առաջարկել է, որ նա մասնակցի ընտրություններին այն պայմանով, որ պետք է ապահովի 9000 ձայն: Գագիկ Ծառուկյանի հետ պայմանավորվածության համաձայն անհրաժեշտ ծախսերի համար դիմել է համապատասխան անձանց,ովքեր զբաղվում էին ֆինանսական միջոցներով, իր հետագա ցուցմուքնի ժամանակ, բնականաբր, գումարային ծախսերի պարզաբանումները նույնպես տրված են»,-ասաց նա:

Մարուքյանն արձագանքեց եւ ասաց, որ բացառված չէ, որ քննության արդյունքում հանգեն դրան, որ անմիջապես Ծառուկյանն է փող տվել, որ ընտրակաշառք բաժանեն:

«Եւ դրա արդյունքում խայտռառակեք մի ամբողջ խորհրդարան, որը թույլ է տվել` խմբնակցության ղեկավար կալանավորել, ու պարզվի որ չկար նման բաներ: Ու ինչի եմ ասում փետրվար, որովհետեւ եթե փետրվարին լիներ, հիմա քաղաքական ենթատեքստի հարց չէր բացվի քաղաքական հայտարարությունների հետ կապված: Եւ մի բան էլ մասում եք` ապացույցներ գտնեք, բան կանենք, ՀՀԿ-ի գրասենյակը խուզարկել եք, կարողա էնտեղ էլ կան տենց թղթեր»:

Գլխավոր դատախազն էլ արձագանքեց, որ խայտառակ անելու ոչինչ չկա եւ իրենք քրեադատավարական մի փուլում են, որտեղ որոշում են անձին մեղադրանք առաջադրելու հարցը եւ հետագայում կարող է անեւ քրեական գործի նոյւթերը կարճվեն, բայց ԱԺ դահլիչում չի կայացվելու դատավճիռ:

«Ոչ միայն ՀՀԿ-ի, այլ ցանկացած կուսակցության գրասենյակ պարտադիր եւ անպայման կխուզարկվի դրա համար օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում»,-հավելեց նա: