ԿԺԴՀ իշխանությունները հաստատել են Կեսոնում միջկորեական կապի գրասենյակի պայթեցման փաստը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Կորեայի Կենտրոնական հեռագրային գործակալության հաղորդագրության մեջ նշվում է, որ միջոցներ են ձեռնարկվել՝ ի պատասխան հարավկորեացի ակտիվիստների գործողությունների:

Ավելի վաղ Փհենյանը քննադատել է Սեուլին հանրապետության տարածք քարոզչական թռուցիկներ ուղարկելու համար եւ խոստացել ընդհուպ մինչեւ զորքեր ուղարկել շրջաններ, որոնք հարակից են դեմիլիտացիայի գոտուն: