Եվրամիության հակամենաշնորհային կարգավորողները Apple-ի դեմ երկու քննություն են սկսել, որոնք վերաբերում են հավելվածների App Store խանութի եւ Apple Pay վճարային ծառայության գործունեությանը, հայտնելով, որ iPhone-ի արտադրողի մտցրած սահմանափակումները կարող են խախտել ԵՄ-ում մրցակցության կանոնները, փոխանցում է Reuters-ը:
Եվրահանձնաժողովը հայտնել է, որ քննություններից մեկը կառնչվի Apple հավելվածների ներսում գնումների սեփական համակարգի պարտադիր օգտագործմանը, ինչպես նաեւ մշակողների հնարավորությունների սահմանափակմանը iPhone-ի եւ iPad-ի օգտատերերին տեղեկացնելու այլ՝ հավելվածներից դուրս գնումների ավելի շահավետ հնարավորությունների մասին:
Երկրորդ դեպքում ուշադրությունը կենտրոնացվելու է iPhone-ի եւ iPad-ի աշխատանքի ժամանակ առեւտրային հավելվածներին եւ վեբկայքերին Apple Pay-ի ինտեգրման դրույթների, պայմանների եւ այլ միջոցառումների վրա:





























