Ֆրանսիան ցանկանում է քննարկել ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ Թուրքիայի զավթախուժումը Լիբիա, ինչը խանգարում է հրադադարի ռեժիմի ապահովման ջանքերին:
Անցած շաբաթ թուրքական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Թուրքիան մտադիր է օգտագործել Լիբիայի երկու ռազմակայանները՝ Միսրատայում ռազմածովային բազան եւ վերջերս զավթած «Ալ-Վաթիա» օդանավակայանը, հյուսիսաֆրիկյան երկրում ավելի երկարաժամկետ ներկայության համար:
Ֆրանսիայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ արտաքին միջամտությունը Լիբիա, մասնավորապես՝ «Թուրքիայի աջակցության ամրապնդումը», խոչընդոտում է հրադադարի ռեժիմի ապահովմանը: «Այս միջամտությունները շատ խնդրահարույց են դառնում, եւ, չնայած մեր ջանքերին, իրավիճակը սառեցվել է: Այս գնալով ագրեսիվ դիրքորոշումն անընդունելի է»,- Reuters-ին հայտարարել է Ֆրանսիայի նախագահի ներկայացուցիչը:
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները պետք է բանակցություններ անցկացնեին չորեքշաբթի եւ հինգշաբթի:





























