Apple-ը կթողարկի առաջին ծալովի iPhone-ը: Այս տեղեկությունը իր Twitter-յան էջում գաղտնազերծել է ինսայդեր Ջոն Փրոսերը, փոխանցում է Lenta-ն: 

Փրոսերը հայտարարել է, որ ամերիկյան ապրանքանիշի ապագա ծալովի սմարթֆոնի դիզայնը տարբերվում է մյուս ընկերությունների համանման սարքերի դիզայնից. «Ծալովի iPhone-ն իրականում ծալովի չէ»: Բլոգերը հայտնել է, որ գաջեթի նախատիպը կազմված է էկրաններով 2 պանելից, որոնք միացված են ծղխնիով: Ըստ որում՝ Samsung Galaxy Fold-ը, Huawei Mate X-ը եւ շուկայի մյուս ծալովի սմարթֆոններն ունեն ամբողջական դիսփլեյ, որը կարելի է թեքել մի քանի ուղղությամբ:

Հեղինակը նշել է նաեւ, որ iPhone-ի նախատիպը Face ID-ի տակ կտրվածք չունի, ինչպես ապանքանիշի արդիական սարքերում: Դրա փոխարեն, էկրանի վերին հատվածում գտնվում է ոչ մեծ ելուստ, որի մեջ ներկառուցված է կենսաչափական սենսոր: Կոնցեպտուալ դեվայսն ունի չժանգոտվող պողպատից կլորացված շրջանակ:

Փրոսերն ավելի ուշ իր հաշվետվությունը լրացրել է՝ նշելով, թե «Apple-ը հազիվ թե ուղղակի իրար միացրած լինի երկու սմարթֆոն»: Բլոգերը հայտարարել է, որ չնայած սարքի պանելները միացնող ծղխնիին, բաց վիճակում դեվայսը բավականին ամբողջական է երեւում:

Հեղինակի արտահոսքին ուշադրություն է դարձրել հայտնի համացանցային ինսայդեր @OnLeaks-ը, որը կասկածի է ենթարկել Փրոսերի ներկայացրածը: Ի պատասխան Ջոնը հայտարարել է, որ ստուգում է իր ստացած տեղեկությունները եւ վստահում է իր աղբյուրներին:

Ջոն Փրոսերը մայիսին բացահայտել էր աշնանը նախատեսված Apple-ի սմարթֆոնների բնութագրերը: Բլոգերի խոսքով՝ iPhone 12 Pro-ն եւ 12 Pro Max-ը թողարկվելու էին համապատասխանաբար՝ 6,1 եւ 6,7 դյույմ անկյունագծով դիսփլեյներով, բազային iPhone 12-ը հասանելի էր լինելու 2 տարբերակով՝ 5,4 եւ 6,1 դյույմ անկյունագծով էկրաններով: