Ռուսաստանի Դաշնությունում COVID-19-ով վարակման դեպքերի թիվն օրական 8 հազարից նվազել  է մինչեւ 7843 դեպք եւ կազմել է ընդահնուր 553 301 դեպք, լրագրողներին հայտնել են կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Շտաբի տվյալներով՝ երկրում նոր դեպքերի ամենօրյա աճն արդեն երկրորդ օրն է, ինչ նվազում է: Երկուշաբթի այն նվազել էր 1.6 տոկոսով, երեքշաբթի՝ 1.5 տոկոսով:

«Ռուսաստանի Դաշնության 85 մարզում աճող արդյունքով գրանցվել է կորոնավիրուսով վարակման 553.301 դեպք (+1.4 տոկոս)»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում 84 մարզում նոր կորոնավիրուսով վարակման 7843 դեպք է գրանցվել: Առանց կլինիկական դրսեւորումների՝ 2494 դեպք, կամ դրանց 31.8 տոկոսը: