Qualcomm ընկերությունը, որը զբաղվում է սմարթֆոնների համար չիպերի արտադրությամբ, ներկայացրել է նոր Snapdragon 690 պրոցեսորը: Ըստ The Verge պորտալի՝ նոր չիպի օգնությամբ կգործեն հինգերորդ սերնդի 5G ցանցերը, ​​եւ այն կտեղադրվի 150-200 դոլար արժողությամբ ոչ թանկ սարքերի մեջ, հայտնում է RG-ն:

5G ցանցերից բացի, նոր պրոցեսորը կկարողանա աշխատել 120 Հց հաճախականությամբ դիսփլեյների հետ եւ  4K HDR տեսանյութեր ձայնագրել: Այն նաեւ կստանա 192 մեգապիքսել տեսախցիկների մոդուլների աջակցությունը:

Հրապարակման համաձայն՝ այս չիպով առաջին սարքերը կհայտնվեն 2020-ի երկրորդ կեսին: Դրանց արտադրողները կարող են դառնալ այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են HMD-ը (պատկանում է Nokia ապրանքանիշը), Motorola-ն, Sharp-ը, TLC-ը եւ շատ այլ ընկերություններ, որոնք ցածր գներով սմարթֆոններ են պատրաստում: