Գլխավոր շտաբի պետի նշանակումը հիմնված է նրա ծառայության արժանիքների վրա։ Այս մասին Ազգային ժողովի նիստում այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։
Մասնավորապես, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից պատգամավոր Արկադի Խաչատրյանը հետաքրքրվեց կառավարության ղեկավարից, թե ինչ անձնական եւ մասնագիտական չափանիշներով է նա Գլխավոր շտաբի պետ նշանակել Օնիկ Գասպարյանին, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արգիշտի Քյարամյանին եւ Ոստիկանության պետ Վահե Ղազարյանին։ Ի պատասխան՝ Փաշինյանը նշեց, որ ԱԱԾ նոր տնօրենի նշանակումը հիմնված է Պետական վերսհսկողական ծառայության ղեկավարի պարտականությունները կատարելու նրա աշխատանքի վրա։ «Ոստիկանության պետի նշանակումը հիմնված է, որպես ոստիկանական զորքերի հրամանատար, նրա աշխատանքի վրա»,- ասաց Փաշինյանը։





























